Մենք Սիրում ենք Մեր Աշխատանքը
Կյանքը առաջ է շարժվում և,եթե կյանքի ռիթմիկ համընթաց չքայլես կկորցնես ճիշտ ուղղությունը և տանուլ կտաս տարիների քրտինքով վաստակած անունդ
Հայկ Գալստյան
ԳԳԱ֊ի պատրաստած յուրաքանչյուր երաժշտական գործիք մարդուն ավելի է մոտեցնում արվեստին, իսկ արվեստը մարդուն ու աշխարհը դարձնում է ավելի լավը։
Պատմությունը սկսվեց նրանից,որ մի օր Գալուստը դուրս գալով իրենց տնամերձ այգին,որը լի էր պտղատու ծառերով տեսավ քամուց գետնին տապալված ծիրանենին։ Նա խորը ափսոսանքով մոտեցավ ծառին,մի քանի թունդ խոսք ասաց ծառի հասցեին ու գլխիկոր գնաց աշխատանքի։
Երեկոյան երբ տուն վերադարձավ,ծիրանի ծառի անուշ բույրը կանչեց նրան այգի։ Կանգնեց տապալված ծիրանենու մոտ,վերուվար արեց ճյուղերը ,ձեռքը սահեցրեց փայտի վրայով ու հանկարծ նկատեց,որ մատները նվագում են փայտի վրա ու դեմքին ժպիտ եկավ։
Ծառը պիտի երգի, պիտի ապրի` որոշեց Գալուստը։ Ինքը պիտի դուդուկ պատրաստի։
Հաջորդ օրը դեռ կարգին չլուսացած թակեց իր բարեկամ, հայտնի դուդուկահար Ռաֆիկ դուռը և օգտակար խորհուրդներով տուն վերադարձավ։Գալուստը հանդիպեց Կառլենին`դուդուկի Ստրադիվարիուսին և վարպետը նրա հետ կիսվեց դուդուկի պատրաստման գաղտնիքներով։ Հետո…այն ամենը, ինչ կատարվեց հետո Գալուստն անվանում է երանելի տանջանք,անքուն գիշերներ,հազարերորդ անգամ շտկված դետալներ,հուսալքություն ու նորից գործի անցնելու վճռականությունը …
Որոշ ժամանակ անց Գալուստը Կառլեն Մաթևոսյանի սեղանին դրեց իր պատրաստած դուդուկը։ Միայն պատկերացնել է պետք Գալուստի ուրախությունը,երբ նրա պատրաստած դուդուկը վարպետի հավանությանն արժանացավ։
Հենց այսպես էլ սկսվեց ԳԳԱ ֊ի պատմությունը։ Այն հիմնադրվեց 1991 թվականին։
Շուտով Գալուստին միացավ ավագ եղբայրը` Հայրապետը, իսկ տարիներ անց` նաև Հայրապետի որդիները` Արամն ու Հայկը։ Նրանք սկսեցին պատրաստել ոչ միայն դուդուկ, այլև` շվի,պկու, բլուլ, զուռնա ու բաս դուդուկ։
...Ընտանիքը համակարծիք էր բրենդի անվան հարցում, այն պետք է կրի Գալուստի անունը, որը հիմնադրել է գործը։ Գալստյան Գալուստ Արամի֊ ԳԳԱ։
<<Կյանքը առաջ է շարժվում և,եթե կյանքի ռիթմիկ համընթաց չքայլես կկորցնես ճիշտ ուղղությունը և տանուլ կտաս տարիների քրտինքով վաստակած անունդ>> ,֊ սա Հայրապետի որդու` Հայկի միտքն է։ Նա` ունենալով բարձրագույն երաժշտական կրթություն` կյանքի կոչեց բազմաթիվ մտքեր` կապված ծիրանափողի կատարելագործման և նորամուծությունների հետ։ Օրինակ` տոնայնությունների ավելացում, 432 հերց հաճախականությամբ լարված դուդուկի պատրաստում,վայրի ծիրանենու փայտի պատրաստում և այլն ։
Երբ Գալստյանները մոլորակի որևէ ծայրից երախտագիտություն խոսք են լսում, երբ նրանց ասում են,որ հիացած են իրենց պատրաստած գործիքների մաքուր հնչեղություն նրանց եռանդը,սերը,խանդավառությունն ու նվիրումը բազմապատկվում է։
Դուք լսե՞լ եք,թե ինչպես է հնչում դուդուկը։ Մասնագետներն ասում են, որ այն նման է մարդու ձայնին ու դա է պատճառը, որ ունենալով հայկական ծագում, այդքան սրտամոտ է բոլոր ազգերի ներկայացուցիչներին։ Երբ հնչում է դուդուկը, թվում է` քո սիրտն է երգում։ Նա շոյում է հոգիդ, ներծծում ցավդ,բազմապատկում ուրախությունդ, թև տալիս քո երազանքներին …
Երբ այցելեք Հայաստան,չմոռանանք, որ քաղաքի կենտրոնից 6֊կմ հեռու ԳԳԱ արհեստանոցն է ,որտեղ ծիրանի ծառը շունչ է առնում և ձեր մատների հպումն զգալով ` կարող է երգել ձեր հոգու հետ։
Բացահայտեք Հայաստանի ոգին
GGA represents professional musical instruments, that are recognized all over the world. The instruments are exclusively hand-made works. Feel the spirit of the orient music.