Դուդուկ նվագելու տեխնիկան

Վիբրացիա
Վիբրացիան արվում է շրթունքներով: Վիբրացիաները լինում են մի քանի տեսակ` արագ և դանդաղ: Ցանկալի է, որ վիբրացիան լինի հնչյունի վերջավորությանը,հնչյունի վերջավորությունից ծնվի վիբրացիան,որպեսզի չունենա արհեստական տպավորություն: Գեղեցիկ հնչյուն ստանալու համար շատ կարևոր է ճաշակով օգտագործել վիբրացիան:

Խաղեր
Դուդուկի հնչողությունը հարստանում է և շատ հետաքրքիր է դառնում խաղերով,երբ նա արվում է գեղեցիկ և ճաշակով: Խաղերը արվում է շրթունքների և մատների համատեղ աշխատանքով: Խաղերը լինում են նաև դանդաղ և արագ: Խաղերը պարերի ժամանակ օգտագործում են շատ ավելի արագ ռիթմով:

Գլիսանդո
Գլիսանդոն դուդուկի վրա արվում է մատներով և շրթունքների օգնությամբ:

Ստակատո
Ստակատոն դուդուկ նվագելուց արվում է կոկորդով: Շատ քիչ դեպքերում օգտագործվում է ստակատոն լեզվով, բայց հիմնականում գերակշռող մասը օգտագործվում է կոկորդը: Կոկորդով ստակատոները լինում են շատ ավելի փափուկ և դուդուկի փափկությանը, հնչողության փափկությանը չեն խանգարում: Ստակատոյի տեխնիկան շատ ավելի կարևոր է պարերի ժամանակ:

Related articles

You may also be interested in

November 22-29