Դուդուկահարի ճիշտ կեցվածքը

Դուդուկահարը պետք է հետևի իր կեցվածքին:Կարելի է նվագել կանգնած և նստած դիրքերով: Նստած վիճակում չի կարելի ոտքը գցել ոտքին և նվագել փռված,քանի որ սա կխանգարի շնչառությանը: Իսկ կանգնած վիճակում ցանկալի է նվագել մոտավորապես այսպիսի դիրքով: Նվագելիս ցանկալի է լինել զգաստ,բայց ոչ կաշկանդված: Ցանկացած փողային գործիք նվագողի համար շատ կարևոր է ճիշտ շնչառությունը: Դուդուկահարը պետք է օգտագործի խառը շնչառություն փորով և կրծքավանդակով միառժամանակ,որպեսզի կարողանա ապահովել մաքսիմալ օդի քանակ: Նվագելու ժամանակ ցանկալի է շունչ վերցնել շատ արագ,որպեսզի չընդհատվի երաժշտական նյութը: Դուդուկի գեղեցիկ ձայն ստանալու համար շատ կարևոր է ղամիշը ճիշտ դնել շրթունքին: Ղամիշի վերին հատվածը դրվում է մոտավորապես շրթունքի եզրին: Այս դրվածքի շնորհիվ դուդուկահարը ստանում է ձայն ղեկավարելու ճկունություն:

Մատների դրվածքը դուդուկի վրա

Մատների դրվածքը դուդուկի վրա լինում է երկու դիրքով. առաջին ձեռքի մատները դրվում են առաջին բարձիկների վրա,երկրորդ ձեռքը միշտ լինում է երկրորդ բարձիկների վրա, երկրորդ ձեռքը իջնում է ներքև և առաջին ձեռքը գալիս է երկրորդ բարձիկների վրա: Առաջին ձեռքը կարող է լինել ձախը և կարող է լինել աջը, սա կախված է սովորելուց:

Related articles

You may also be interested in